Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում կարելի է ստանալ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ և տուժած համարված ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարները: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Բանկի մամուլի ծառայությունից, գումարների վճարումը կատարվում է AXA-ի տրամադրած բանկային չեկերով` սկսած 1% հատուկ իջեցված սակագնով:
AXA-ի կողմից վճարվող փոխհատուցման գումարների ստացման 13 790 խնդրադիմումից բավարարվել է 996-ը: AXA-ից ստացվել է 17,6 մլն ԱՄՆ դոլար, որից բաժանվելու է 11,350 մլն-ը, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:



















