Ադրբեջանի իշխանությունները չպետք է գալիք նախագահական ընտրությունները քննադատության ձայները լռեցնելու պատրվակ դարձնեն: Այս մասին գրված է  Amnesty International միջազգային կազմակերպության հայտարարությունում, որն արձագանքել է Ադրբեջանի որոշմանը, ըստ որի՝ զրպարտության մասին օրենսդրությամբ սահմանված պատիժը կվերաբերի նաեւ համացանցին:

Այս որոշումը հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրությունների շեմին ներմուծված սահմանափակող վերջին միջոցներից է՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ առավել խիստ պատիժների եւ լրատվամիջոցներին լռեցնելու մի շարք փորձերին զուգահեռ:

 «Նոր օրենքն ուղղված է համացանցի փակմանը, որը երկրում օրինական բողոքի սակավաթիվ ապաստարաններից է»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Դիաս Ժոժեկսը: Հիշեցնենք, ավելի վաղ նոր օրենքը քննադատության էր ենթարկել ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: