Ռուսաստանի Վերխնայա Պիշմա քաղաքում ձերբակալել են կնոջը, ով հինգ տարի առաջ կենդանի վիճակում երկվորյակ տղաներին թողել էր սառցարանում: Այժմ նրան հարցաքննում են քննիչները: 30-ամյա Իրինա Կ.-ն խոստովանել է հանցանքը եւ պատմել, որ երեխաներին ծննդաբերել է դեռ 2008թ.: Կնոջ խոսքով, նա արդեն դուստր ուներ, եւ այլ երեխաների չէր պատրաստվում ունենալ, գրում է NTV-ն:
Հայտնի է, որ կինը երեխաներին ծնել է վարձակալած բնակարանում, ապա մտցրել տան սառնարանի մեջ: Որոշ ժամանակ անց նա երեխաներին բերել է աշխատավայր` «Ցենտրալնի» գաստրոնոմ եւ տեղավորել մեծ սառցարանում:
Վայ-մոր խոսքով, նա ցանկացել է թաղել երեխաներին, բայց նրան հեռացրել են աշխատանքից: Սարսափելի փաթեթը սառցարանում մնացել է հինգ տարի: Եւ միայն օրերս վաճառողները իջել են նկուղ ու ձկան եւ հավի սառցարանում գտել դիակները: Աշխատակիցները հիշել են տարօրինակ վաճառողուհուն եւ պատմել քննիչներին:




























