Լեհաստանի մշակույթի նախարար Բոգդան Զդրոյեւսկին մտադիր է Ռուսաստանից պահանջել վերադարձնել Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին Կարմիր բանակի կողմից դուրս բերված նկարները: Այդ մասին գրում է Artdaily.org կայքը:
Լեհաստանը մտադիր է արտասահմանից վերադարձնել արվեստի 31 ստեղծագործություններ, որոնք ազգային սեփականություն են: Դրանցից 18-ը Ռուսաստանում են: Գործերի թվում են Լուկաս Կրանախ Կրտսերի «Տիրամայրը մանկան հետ» (16-րդ դ.) եւ գերմանացի նկարիչ Հանս Գոլբեյնի «Վաճառականի նկարը», ինչպես նաեւ «Էբերսվալդի գանձը», Տեւտոնյան ասպետական կարգի դրամներ եւ այլն:
Այդ ստեղծագործությունների մեծ մասը նացիստները զավթել էին 1939թ. Լեհաստանի գրավման ժամանակ: Եւ միայն 1945թ. է Խորհրդային բանակը դրանք դուրս բերել՝ որպես պատերազմական ավար:



























