Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի երթուղայինների մեծ մասն աշխատում է սեղմած բնական գազով: Եթե այս էներգակիրը թանկանում է, ապա հնարավոր է նաեւ երթուղայինների ուղեւորավարձի բարձրացման սպասել:
Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազի թանկացման պարագայում մեկ ուղեւորի երթեւեկությունը կարող է աճել 8%-ով, այսինքն ներկայիս 100 դրամի փոխարեն արդեն 108 դրամ: Հաշվի առնելով բազմաթիվ «ձախ» ուղեւորներին, ութ դրամի փոխարեն հեշտությամբ կարող է հինգ-վեց դրամ լինել...
Իսկ «անհարմար» հաշվարկներից խուսափելու համար ամենայն հավանականությամբ, տրանսպորտային ընկերությունները կպահանջեն ուղեվարձը հասնել... մինչեւ 150 դրամի:
Իսկ նման գինն արդեն ձեռնտու չէ ուղեւորներին: Իրականում, սակայն, որքանով է օբյեկտիվ գործող 100 դրամ սակագինը:
Կասկածից դուրս է, որ «գծատերեր» գերշահույթ ունեն, այլապես չէին կառչի այդ բիզնեսին: Այնպես որ այստեղ սակագնում ինքնարժեքը փոխհատուցելու տեղ կա: Սակայն արդյոք «կապիտալիստները» կհամաձայնեին իրենց շահույթից:
Գծատերերը մշտապես դժգոհում են իրենց բիզնեսի ոչ շահութաբերությունից: Իբր թե աշխատում են վնասով, հետեւաբար պետք է բարձրացնել ուղեւորավարձը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ քաղաքապետարանը զիջելով տրանսպորտային կազմակերպություններին, անհասկանալի կերպով հաստատեց նոր սակագինը 130 դրամ: Բարեբախտաբար, այն տեւեց ընդամենը մեկ օր:
Կա նաեւ մեկ այլ տարբերակ. գազալցակայանների կողմից բնական գազը գնվում է խմ-ի համար 107,7 դրամով, վերջիններին վաճառվում է միջինը 187,7 դրամով: Այսինքն, 1,7 անգամ ավելի:
Նշենք, որ սրանք ապրիլ ամսվա տվյալներն են, իսկ այս էներգակիրի մեծածախ գինը որոշվում է հատուկ բանաձեւով ` նախատեսված 10 հազ. խմ եւ ավելի գազասպառողների համար սակագնով:
Սակագնի հետ կապված հարցը հնարավոր է լուծել հօգուտ ուղեւորների: Սակայն դրան մշտապես խոչընդոտել է քաղաքային իշխանությունների անտարբեր վերաբերմունքը: Տարեց տարի չի լուծվում այս ոլորտում տնտեսվարողների թիվը, ինչը հանգեցնում է երթեւեկության արժեքի աճին: Մինչ օրս մայրաքաղաքի հանրությունը չգիտի, ինչպես է ձեւավորվում 100 դրամանոց սակագինը...
Հիմա այլեւս քաղաքապետարանի պաշտոնյաների օլիմպիական հանգստության համար ոչ մի արդարացում չկա. անհրաժեշտ է կանոնոկարգել մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտը, ինչպես նաեւ սեղմած գազի վաճառքը:
Ալբերտ Խաչատրյան




























