Լոնդոնի քաղաքային իշխանությունները որպես անտունների համար ժամանակավոր կացարաններ ընտրում են 4-աստղանի հյուրանոցները, հաղորդում է Daily Mail-ը:
Քենսինգթոնյան այգու մոտ գտնվող Copthorne Tara Hotel-ում եւ Հայդ-պարկի մոտ Leinster House Hotel-ում ընտանիքների բնակությունը քաղաքային իշխանությունների վրա 171 հազար եւ 133 հազար ֆունտ է արժեցել:
Քաղաքային միջոցների աննախադեպ ծախսերը պայմանավորված են բնակմակերեսի սուր դեֆիցիտով եւ սոցիալական օրենսդրության սողանցքներով: Ըստ օրենքի, քաղաքապետարանը պետք է անտուններին կացարան տրամադրի այն շրջանում, որտեղ նրանց երեխաները սովորում են, կամ որ պոլիկլինիկան նրանք այցելում են:
Ըստ փորձագետների, իշխանությունների առատաձեռն քաղաքականությունը սարսափելի ազդեցություն է գործում: Առանց տանիքի մնացած անձինք չեն փորձում աշխատանք գտնել, ավելի հեշտ է անտուն ներկայանալ եւ շքեղ սոփաթեթ ստանալ: Անտունների թիվը գնալով ավելանում է:




























