Գիտնականներն առաջարկել են զարգացնել սովորողների մաթեմատիկական ունակությունները արմատական եղանակով` ուղեղը էլեկտրական հոսանքով խթանելով: Աղմկահարույթ հետազոտության մանրամասները ներկայացրել է The Huffington Post պարբերականը:
Մաթեմատիկայի հիմունքներն ավելի լավ հիշելու համար գիտնականներն առաջարկել են կես տարին մեկ անցնել ուղեղի էլեկտրական խթանման անցավ պրոցեդուրա:
Հատկանշական է, որ իրենք գիտնականները, որոնք չեն կասկածում տվյալ մեթոդի արդյունավետության մեջ, դեռ մինչեւ վերջ չեն հասկացել, թե ինչպես է դա բացատրվում: Հիպոթեզներից մեկի համաձայն, էլեկտրական հոսանքը սինքրոնացնում է «նեյրոնների» կրակոցներ` ուղեղին ստիպելով ավելի արդյունավետ աշխատել: Գիտնականները դեռ չգիտեն պրոցեդուրայի բացասական հետեւանքների մասին:
Գիտնականները նշել են, թե հետազոտությունները դեռ վերջնական չեն եւ կոչ են արել տան պայմաններում չանել փորձեր:




























