Colgate-Palmolive ընկերությունը մտադիր է պատենտավորել իր նոր ստեղծագործությունը՝ կոֆեինով ատամի խոզանակը, գրում է Daily Mail-ը:

Նոր ատամի խոզանակը, ամենայն հավանականությամբ, առավոտյան քնել սիրող մարդկանց ճաշակով է, քանի որ այդ խոզանակն օգտագործելու դեպքում առավոտյան կարող են սուրճ չխմել եւ դրա շնորհիվ 10-15 րոպե ավելի ուշ արթնանալ քնից:

Ինչպես պնդում են նոր խոզանակը ստեղծողները, խոզանակի հատուկ գլխիկը կարելի է լիցքավորել ոչ միայն կոֆեինով, այլեւ հոտավետ նյութերով, խոտաբույսերով եւ ցավազրկող դեղամիջոցներով:

Նոր խոզանակը մշակողները պատրաստվում են նաեւ նոր հատուկ խոզանակ արտադրել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Դրա համար խոզանակը պետք է լիցքավորել հատուկ նյութով, որը փակում է ախորժակը: