Իսպանիայի Խուան Կարլոս I թագավորը որոշել է հրաժարվել իր «Ֆորտունա» զբոսանավից, հայտնում է El Pais թերթը։ Զբոսանավը կփոխանցվի Ազգային ժառանգության իսպանական հիմնադրամին, որը կորոշի՝ վաճառե՞լ այն, թե՞ պահել, գրում է հրատարակչությունը։
41,5 մետրանոց զբոսանավի մեկանգամյա լիցքավորումը 20 հազ. եվրո արժե, իսկ զբոսանավի սպասարկումը իսպանական բյուջեի 10 % է կազմում։
«Ֆորտունան» գնահատվում է 21 մլն եվրո։ Ըստ փորձագետների՝ այս իրավիճակում լավագույն որոշումը դրա վաճառքն է, գրում է «Ինտերֆաքսը»։




























