Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները հետաքրքիր բացահայտում են կատարել. Պարզվում է՝ գիրացումը կարող է փոխել բնավորությունը:
10 տարի տեւած ուսումնասիրությանը մասնակցել են 1900 կամավորներ: Գիտնականները նրանց մարմնի զանգվածը փոփոխել են, երկու անգամ հոգեբանական թեստեր անցկացրել եւ անկետավորել, գրում է «ՄեդՎեստին»:
Մասնակիցները 10 տոկոսից ավելի գիրանալուց հետո մնացածներից ավելի զգացմունքային եւ անզուսպ են դարձել: Գիտնականները նաեւ նկատել են, որ ավելորդ կիլոգրամները մարդկանց զրկում են արագ որոշումներ կայացնելու եւ տարբեր գայթակղություններին դիմակայելու հատկությունից:




























