Ստամբուլի Բեշիքթաշի նավահանգստում անցորդները ծեծել են հարբած եւ քաղաքացիներին հայհոյող հարբած մի կնոջ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա ընթացքում Ստամբուլի Բեշիքթաշի նավահանգստանում առավոտյան 8։30-ի կողմերը գիշերային ակումբից դուրս եկած մի զույգ սկսել է աղմկել եւ հայհոյել անցորդներին։

Անցորդներից մեկը կնոջ ձեռքից վերցրել է գարեջուրը, ինչը կնոջը դուր չի եկել։ Կինը հարձակվել է իր ձեռքից խմիչքը վերցրած քաղաքացու վրա։ Այս ամենից նյարդայնացած անցորդները ծեծել են հարբած կնոջը։

Անցորդներից մեկը սկսել է տեսագրել կնոջը ծեծելու պահը եւ տեսագրությունը փոխանցել լրագրողներին։