Ռումինացի հայտնի երգչուհի Իննան (Ելենա Ալեքսանդրա Ապոստոլեանու) Թուրքիայում համերգի ժամանակ հայհոյել է DJ-ին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մուղլա նահանգի Բոդրում քաղաքի խոշոր ակումբներից մեկում համերգով է հանդես եկել ռումինացի հայտնի երգչուհի Իննան։ Համերգի ժամանակ 3 հազար երկրպագուների առաջ Իննան սկսել է հայհոյանքով խոսել DJ-ի հետ, երբ ձայնային համակարգում խնդիրներ են առաջացել։

Նշենք, որ ժամանակակից տեխնո երաժշտության թագուհի համարվող Իննայի երգերը կազմում են ակումբային երաժշտության անբաժան մասը։

Բարձր առաջադիմությամբ ավարտելով տնտեսական քոլեջ, Իննան փորձել է կրթությունը շարունակել եւ ստանալ քաղաքագետի մասնագիտություն, սակայն 2007-ին պայմանագիր է կնքել ռումինական Play & Win-ի պրոդյուսերների հետ, իսկ մեկ տարի անց դուրս է եկել նրա Hot երգը, որը երկար ժամանակ չէր իջնում եվրոպական երաժշտական հիթերի առաջին շարքերից։