ԱՊՀ քաղաքացիներից Ռուսաստան մուտք գործելու համար կարող է հրավեր պահանջվել: Այն մասին, որ դա չի բացառվում, մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Իմ կարծիքով այսօր վիզային ռեժիմն այնքան էլ արդիական չէ: Հրավերներով մուտք գործելու հարցը կարող է քննարկվել», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ դա լրացուցիչ աշխատանք պահանջող բարդ հարց է: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ կողմ է ՌԴ հարեւան ասիական երկրների համար վիզային ռեժիմի ներմուծմանը:



























