ԿՀՎ-ի նախկին պետի նախկին սիրուհին զղջում է. Պոլա Բրադուելը հայտարարել է, որ ափսոսում է գեներալ Դեյվիդ Պետրեուսի հետ իր սիրային կապի համար:

WSOC-TV-ին տված հարցազրույցում կինը պատմել է, որ ափսոսում է «իր եւ ուրիշների ընտանիքներին պատճառած վշտի եւ վնասի համար»: Բրոդուելը նաեւ շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն եւ ընկերներին, որ օգնել են իրեն վերադառնալ բնականոն կյանքին` Պետրեուսի հետ իր սիրային կապի սկանդալից հետո:

Դա Բրոդուելի առաջին հարցազրույցն էր սկանդալից հհետո: Նա խուսափում էր լրագրողներից եւ հազվադեպ էր լինում հասարակության մեջ, գրում է lenta.ru-ն:

Դեյվիդ Պետրեուսը ԿՀՎ-ի պետի պաշտոնից հրաժարական էր տվել 2012թ. նոյեմբերին, երբ հայտնի էր դարձել Պոլա Բրոդուելի հետ  նրա արտամուսանական կապի մասին, որը գրում էր պաշտոնանկ գեներալի կենսագրությունը:

ԿՀՎ-ի ղեկավարը հրաժարական է տվել սիրավեպի պատճառով

Բրոդուելի հետ Պետրեուսի սիրավեպի մասին ՀԴԲ-ն իմացել էր, երբ Պետրեուսի ընտանիքի ընկեր Ջիլ Քելին ոստիկանությանը բողոքել էր էլեկտրոնային փոստով ստացվող անանուն սպառնալիքներից: Ըստ Քելիի` այդ նամակներն ուղարկում էր Բրոդուելը: 

ԿՀՎ-ի նախկին պետի հետ կապված սկանդալին եւս մեկ կին է խառնված