Լոնդոնում` զինծառայող Լի Ռիգբիի սպանության վայրում, կրկին դանակով հարձակում է տեղի ունեցել: Սակայն, ըստ Sky News հեռուստաալիքի, մայիսի 26-ին կատարվածի եւ Ռիգբիի սպանության միջեւ ոչ մի կապ չկա: Պարզապես մարդուն դանակահարելու փորձն իրականացվել է Վուլիչ թաղամասում` զինվորի սպանության վայրից 300 մ հեռու:
BFM.RU-ն գրում է, որ Վուլիչ թաղամասում հերթական պատահարի մասին լուրը ոստիկանությունը ստացել էր մայիսի 26-ին` տեղի ժամանակով ժ. 15:53-ին: Ոստիկանները չէին կարողացել բռնել հանցագործին, սակայն վստահեցրել էին, որ տուժածի կյանքին ոչինչ չի սպառնում:
Life News-ը գրում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես ողբերգությունը կարող էր տեղի ունենալ այն թաղամասում, որտեղ աշխատում է 500 ոստիկան: Այդ օրը Վուլիչում ուժեղացվել էին անվտանգության միջոցները` սպանված զինծառայողի ընտանիքի` դեպքի վայր ժամանելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Լի Ռեգբին սպանվել էր մայիսի 22-ին: Երկու նիգերիացիներ, որոնք ենթադրաբար կապված էին «Բոքո հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորման հետ, վրարթի էին ենթարկել զինվորին` զորամասից քիչ հեռու: Դրանից հետո զոհին գլխատել էին:
Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել
Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործներին: Ձերբակալվել են ութ կասկածյալներ:




























