Մայիսի 26-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Միխայելովկա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Լոռիի մարզի Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցի վերջնամասում գտնվող «Ույուտ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VL 091 համարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել՝ 04.10-ին: Այրվել է ցուցիչների վահանակը եւ առջեւի նստարանները՝ մասամբ: