Ռուսաստանը պատրաստ է շարունակել հանդիպումներ կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ՝ կողմերի դիրքորոշումների մերձեցման նպատակով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ հանդես է եկել որպես միջնորդ եւ մի շարք հանդիպումներ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մտավորականության միջեւ:

Դորոխինը նշել է, որ դրանց մի մասն անցկացվել է Մոսկվայում, հավելելով, որ այդ հանդիպումների կազմակերպմամբ զբաղվում է ՌԴ նախագահի միջազգային եւ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն: