Փետրվարի 28-ին Արեւմտյան Եվրոպան պատուհասած «Քսինտիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 52-ի։ Եվս 59 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Միայն Ֆրանսիայում, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, ամենաքիչը 45 մարդ է զոհվել։ Շատերը խեղդվել են առաջացած ջրհեղեղի արդյունքում, մի մասն էլ մնացել են տապալված ծառերի տակ։
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ Ֆրանսիական ավելի քան 900 տներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել։ Ալպերի հարավում եւ Պիրենեյներում պահպանվում է հեղեղների վտանգը։
Այսօր՝ մարտի 1-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կուղեւորվի տարերքից տուժած շրջաններ։ Երկրի իշխանությունները որոշում են կայացրել՝ որպես օգնություն 1 մլն եվրո հատկացնել այդ շրջաններին։
Օթերեւութաբանները «Քսինտիա» փոթորիկն արդեն իսկ որակել են իբրեւ ամենաուժեղը վերջին 10 տարիների ընթացքում, իսկ ֆրանսիական իշխանություններն այն գնահատել են որպես ազգային ողբերգություն։



























