Մայիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 42-ամյա Վազգեն Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:




























