Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Լոռիում եւ Տավուշում սպասվում է հորդառատ անձրեւ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, ցերեկը` +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Կոտայքում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18, 

Գեղարքունիքում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18, 

Լոռիում` գիշերը` +4+9, ցերեկը` +17+21,

Տավուշում` գիշերը` +8+12, ցերեկը` +20+23,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +19+24,  

Արարատում` գիշերը` +10+14, ցերեկը` +23+26,

Արմավիրում` գիշերը` +10+14, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +23+26,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +9+13, ցերեկը` +23+27,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +14+19,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +8+12, ցերեկը` +15+20: