Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել` ծառայողական պարտականությունների գերազանցում` ընդդիմության 2011թ. մայիսի 26-ի ցույցը ցրելիս: Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
«Մերաբիշվիլին մեղադրյալ է ճանաչվել ծառայողական լիազորությունները ծանրացուցիչ հանգամանքներում գերազանցելու մեջ, նրան սպառնում է 5-ից 8 տարվա ազատազրկում»,- հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նինո Բուրջանաձեի «Ժողովրդական ժողովի» ակցիան ցրվել էին ջրցանների, արցունքաբեր գազի, ռետինե գնդակների եւ մահակների օգնությամբ:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին եւ աշխատանքի նախկին նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ձերբակալվել էին մայիսի 21-ին միջոցների յուրացման եւ ապօրինի աշխատատեղերի ստեղծման մեղադրանքներով:




























