Այսօր՝ մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:15-ի սահմաններում Երեւան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» մակնիշի 23 DD 414 եւ «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները:

Մեքենաների վարորդների ինքնությունը դեռեւս պարզված չէ: Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս 8 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում այժմ աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի Տաշիրի բաժանմունքի քննչական խումբը՝ քննիչ Կամո Գրիգորյանի գլխավորությամբ:

Մանրամասներն ու լուսանկարները՝ առաջիկայում