2013 թ. առաջին եռամսյակում Սիրիայի ազգությամբ հայ 260 քաղաքացիներ ստացել են ՀՀ անձնագրեր՝ առանց պետական տուրք վճարելու: ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 29-ին որոշեց 16,9 մլն դրամ տրամադրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ չվճարված պետական տուրքերի հաշվանցման նպատակով:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքի՝ անձնագրերը տրվել են ինչպես Սիրիայում, այնպես էլ հարեւան երկրներում գտնվող դեսպանատներում (Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ):