Մայիսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Ճամբարակ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս  է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին` 32-ամյա Գայանե  Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: