Մայիսի 28-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա-Պրադո», «Օպել» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: