Աննախադեպ զանգվածային ծեծկռտուք է եղել Ռուսաստանի Եկատերինբուրգի բանջարեղենի շուկայում, դեպքի վայր ոստիկանների 25 անձնակազմ, արտագերատեսչական պահակախմբի 3 վերակարգ է ուղարկվել: Արդյունքում ձերբակալել են 30 մարդու:
ՆԳՆ Սվերդլովսկի երկրամասային վարչությունից հայտնում են, թե իրար հետ կռվել են նախկին ԽՍՀՄ հարավային հանրապետությունների քաղաքացիները: Ծեծկռտուքին մասնակցել են բեռնակիրներն ու վաճառողները` օգտագործելով նաեւ գազային ատրճանակներ: Ծեծկռտուքի մի քանի մասնակիցներ վիրավորվել են: Կրակողին գտել են, նա 43-ամյա Ախլիմանն է:
Պարզվել է, որ կռվի պատճառը ազդեցության ոլորտների բաժանումն է: Ոստիկանները հայտնել են, որ իրար հետ կռվել են Ադրբեջանի եւ Տաջիկստանի քաղաքացիները:




























