ՄԱԿ-ի «Ծովի ելք չունեող երկրների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կոնվենցիաներին Հայաստանի միանալը տեսականորեն դրական ազդեցություն պետք է ունենա Հայաստանի համապատասխան տրանսպորտային ծախսերի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով՝ տեսականորեն կարող են նվազել այն ծախսերը, որոնք ասոցացվում են տարանցիկ բեռների փոխադրման հետ:

Նշենք, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մայիսի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել վերը նշված կոնվենցիաներին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթղթերը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am