Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2009 թ. ապրիլի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր հայտարարվել 31-ամյա Սահակ Ն.-ի նկատմամբ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից հայտնում են, թե երկու տարի անց՝ 2011-ի ապրիլի 14-ին, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում:
Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սահակ Ն.-ն ձերբակալվեց Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում եւ 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Բեռլին-Մոսկվա-Երեւան չվերթով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:




























