Դիարբեքիրում ծնված եւ այնուհետ ԱՄՆ մեկնած ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն հայտնել է, որ Դիրաբեքիր տեղափոխվելու իր բոլոր ծախսերն ստանձնելու է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երվանդ Բոսթանջըն դիարբեքիրցի քուրդ գրող Շեյմուշ Դիքենի հետ Փարիզում այցելել է քուրդ հայտնի գրող Ահմեդ Քայայի գերեզմանին։ Այնուհետ այցելել են Բրյուսելում թաղված, «Մերձավոր Արեւելքի սոխակ» տիտղոսին արժանացած Արամ Տիգրանի շիրիմին եւ հայրենիքի կարոտին նվիրված երգեր հնչեցրել։
ԱՄՆ-ում քրդերենով, թուրքերենով եւ հայերենով ստեղծագործող ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով ամիսներ առաջ հայտնել էր, որ լսում է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի կոչին եւ վերադառնում Դիարբեքիր, հայտնել է, որ Դիարբեքիր տեղափոխվելու ծախսերը հոգալու է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը։
Հայ երաժիշտը նշել է, թե ԱՄՆ-ում իր տուն է այցելել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսը եւ հրավիրել ճաշի, որի ժամանակ խոստացել են Դիարբեքիր տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը լուծել։




























