Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան անում է ամեն ինչ, որ թույլ չտա քաղաքական կարգավորումը եւ հասնել ռազմական ներխուժման: Այդ մասին մայիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Ազգային կոալիցիան եւ նրա, առաջին հերթին տարածաշրջանային հովանավորները անում են ամեն ինչ, որ թույլ չտան քաղաքական գործընթաց, եւ բոլոր միջոցներով, ներառյալ Արեւմուտքում կարծիքի անբարեխիղճ մշակումով, հասնեն ռազմական ներխուժման»,- ասել է Լավրովը` հավելելով, որ «ազգային կոալիցիան սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը չէ, ինչպես իրեն փորձում է ներկայացնել, կան այլ ընդդիմադիր ուժեր, որոնք հանդես են գալիս ոչ թե ագրեսիվ, այլ հայրենասիրական դիրքերից»:
Նշենք, որ նախօրեին սիրիական ազգային կոալիցիան նախօրեին հայտարարել էր, թե կմասնակցի Սիրիայի հարցով երկրորդ միջազգային խորհրդաժողովին Բաշար Ասադի հրաժարականի դեպքում:




























