2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով` «Յունիբանկը», նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը: Այդ ուղղությամբ բանկի պորտֆելը կազմել է 39.3 մլրդ դրամ: ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված ՀՀ բանկերի ֆինանսական վարկանիշի համաձայն` «Յունիբանկը» սպառողական վարկավորման ծավալով ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է:
«Յունիբանկը» շարունակում է առանձնակի ուշադրություն դարձնել սպառողական վարկավորման զարգացմանը, հատկապես` ֆիզիկական անձանց սպասարկման արագությանն ու որակի բարձրացմանը: Վարկավորման գործընթացի ավտոմատացման եւ վարկային ռիսկերի գնահատման նոր մոդելի ներդրման նպատակով բանկն օգտագործում է ամերիկյան Salesforce ընկերության համակարգը, ինչն էապես կրճատում է վարկերի ձեւակերպման ժամանակը: Այսուհետ «Յունիբանկում» սպառողական վարկը ձեւակերպվում է անմիջապես` րոպեների ընթացքում:
«Յունիբանկը» ֆիզիկական անձանց առաջարկում է սպառողական վարկեր ինչպես կանխիկ, այնպես էլ` անկանխիկ եղանակով: Հաճախորդների մոտ մեծ պահանջարկ են վայելում «U-Technics» եւ «Էքսպրես վարկ կանխիկով» վարկատեսակները:
«U-Technics» վարկը, որի գումարը կազմում է մինչեւ 1 մլն ՀՀ դրամ, տրամադրվում է տեխնիկայի ձեռքբերման համար մինչեւ 36 ամիս ժամկետով: Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով, 0% միջնորդավճարով եւ սկսած 20% տարեկան տոկոսադրույքով: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Վարկը կարելի է ձեւակերպել ինչպես Յունիբանկի 44 մասնաճյուղերում, այնպես էլ` խոշոր առեւտրային ցանցերում, ինչպիսիք են «Վեգա», «Զիգզագ», «Մոբայլ Սենթր», «Օրանժ», «ՎիվաՍելլ», «Արայ», «Տեխնոլայֆ», «Վեստա», «Նիքս», «Սամսունգ», «Rich Computers» եւ «Fine ընկերությունները:
«Էքսպրես վարկ կանխիկով» վարկատեսակի հիմնական առավելությունը դրամական միջոցների տրամադրման արագությունն ու հարմարավետությունն է: Վարկը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով` բանկ դիմելու օրը: Ընդ որում, անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է: Վարկի գումարը կազմում է մինչեւ 500 հազ. ՀՀ դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս: Բոլոր վարկառուներին տրամադրվում է նաեւ բանկային քարտ՝ 50 000 դրամ սահմանաչափով եւ 201 ապրանքանիշ ներկայացնող ավելի քան 310 խանութներում եւ սպասարկման սրահներում` մինչեւ 40% զեղչերից օգտվելու հնարավորությամբ: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:




























