Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 06.33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 33 DL 304 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հայտնվել մոտակա ձորակի եզրին, ինչից ավտոմեքենայի վարորդ 38-ամյա Ս. Ջանալյանը եւ ուղեւոր 38-ամյա Ռ. Հակոբյանը տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: