Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պ. Սեւակ փողոցի եւ Թբիլիսյան խճուղու խաչմերուկի մոտակայքում այրվում է թերթի կրպակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.02-ին, մարվել` 04.17-ին:
Մասամբ այրվել է թերթի կրպակ (3 քմ):




























