Մայիսի 30-ին, ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում ընկուզենուց վայր է ընկել. անհրաժեշտ է շտապ բուժօգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները անգիտակից վիճակում Աշտարակի ԲԿ են տեղափոխել 29-ամյա Ռ.Սարգսյանին, որտեղից անմիջապես տուժածին տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: