Վորոնեժի մարզում կայացվել է Հայաստանի բնակիչ Սուրիկ Բրոյանի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանք օգտագործելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:
Բրոյանին 5 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ նրա երեք օգնականներին առանձին կդատեն:
Պարզվել է, որ Բրոյանը, լինելով Պարուսնոյե գյուղի անասնաբուծական ֆերմայի փաստացի ղեկավար, 2011թ. սեպտեմբերին ֆիզիկապես ամրակազմ մի քանի աշխատակիցների է վարձել: Հետո նրանց հրամայել է անօթեւանների գտնել եւ անվճար աշխատեցնել իր ֆերմայում:
Զոհերին ծեծել են, փակի տակ պահել, շղթայել եւ խլել փաստաթղթերը: Փախուստի դիմածներին գտել են եւ պատժել: Քննությունը չորս տուժածի է հայտնաբերել:




























