Քրեակատարողական համակարգի պահպանության ծախսերը 2012 թ. կազմել են մոտ 7.3 մլրդ դրամ՝ 2011 թ. համեմատ ավելանալով 3.9%-ով` հիմնականում պայմանավորված վարչական սարքավորումների ձեռքբերման եւ աշխատավարձի ծախսերի աճով: Այդ մասին այսօր՝ մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2012 թ. 1 կալանավորին 3,4 քառ. մետր է բաժին ընկել, նախորդ տարիների 3 քառ. մետրի համեմատ; Աշխատանքներ են տարվում, որ այդ ցուցանիշը հասցվի 4 քառ. մետրի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:
Ըստ Հ. Թովմասյանի՝ գործող 13 քրեակատարողական հիմնարկներից միայն երկուսն են գազաֆիկացված, ինչի պատճառով էլեկտրաէներգիայի ծախսերը մեծ են:
Նախատեսվում է խոշորացնել բանտարկյալների պահպանման հիմնարկները, ներկայիս 13-ի փոխարեն թողնել 5-ը, որից 2-ը՝ Երեւանում, մեկական՝ Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռիի մարզերում; Ներկայումս կառուցվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկը՝ 1200 դատապարտյալի համար, այն դեպքում, երբ գործողներում 350-400 դատապարտյալ են պահում:
2012 թ. մեկ դատապարտյալի հաշվով ծախսվել է ամսական 124,7 հազ. դրամ, այնինչ զարգացած երկրներում ծախսվում է մոտ 3000 դոլար:




























