Այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անվանի ներկայացուցիչ, «Էներգոպրոեկտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, բարերար Գագիկ Զախարյանին:
Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի եւ Ս. Պետերբուրգի հայ համայնքին ցուցաբերած մշտական աջակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գագիկ Զախարյանին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար՝ Գ. Զախարյանը հավելել է, որ «Ս. Պետերբուրգի հայ համայնքը ակտիվ եւ կայուն համայնք է: Սփյուռքում Հայաստանը եւ հայերին ճանաչում են տեղի հայերի միջոցով: Այսօր մեծաթիվ հայեր ապրում են արտերկրում, բայց մի օր հաստատ վերադառնալու են Հայաստան»:




























