Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատարի խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Ս. Հովհաննիսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




























