Մոսկվացի տղամարդը, ով կասկածվում էր մի շարք դաժան բռնաբարությունների մեջ, ինքնասպան է եղել քննիչների աչքի առջեւ, որոնք եկել էին նրա տուն խուզարկության: Իրավապահները Սերգեյ Վեչերնինի տուն էին գնացել գրեական գործի շրջանակներում, որում միավորվել են կանանց դեմ հարձակումների 18 գործեր:
Քննիչները պարզել են, որ Սերգեյը մեքենայով այցելել է Տվերի, Յարոսլավլի եւ Վլադիմիրի մարզերի առավել քիչ բնակեցված վայրեր, որտեղ երկաթուղային կայարանի մոտ դիմակով հարձակվել է կանանց վրա: Իր զոհերին մոլագարը սպառնացել է սպանել, տարել է անտառ, կապել ու բռնաբարել:
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ հարձակվողը իր զոհերի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել՝ հատուկ առարկաների օգնությամբ: Միաժամանակ նա լուսանկարել կամ տեսանկարահանել է իր զոհերին՝ սպառնալով տարածել այդ նյութերը զոհի հարազատների շրջանում եւ համացանցում, հաղորդում է Vesti.ru-ն:
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 6-ին իրավապահներին այցելել են Վեչերնինին: Նա անմիջապես խոստովանել է ամեն ինչ, քննիչին պատմել, թե որտեղ է պահում լուսանկարները եւ տեսանյութերը եւ այլ առարկաները, որոնք օգտագործել է հանցագործություններ կատարելիս:
Life News-ի փոխանցմամբ՝ տան խուզարկության ժամանակ կասկածյալի մոր ինքնազգացողությունը վատացել է: Տղամարդը խնդրել է թույլ տալ մոտենալ մորը: Նա այդ ընթացքում վերցրել է սեղանին դրված դանակը եւ բոլորի ներկայությամբ այն խրել իր կոկորդը: Տղամարդը տեղում մահացել է:




























