«Մոսկովսկի կոմսոմոլեցի» գլխավոր խմբագիր Պավել Գուսեւին «կավատության» մեղադրանք ներկայացնելու գործով սկանդալը նոր ընթացք է ստացել:
Սիմֆերոպոլի երիտասարդ բնակչուհին, որը դիմում էր գրել իրեն առեւանգելու եւ մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու մասին, հրաժարվել է իր խոսքերից: Նա եւս մեկ դիմում է ներկայացրել ոստիկանություն, որում գրել է, որ ոչ մի բողոք չունի, հայտնում է ՆՏՎ-ն:
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունում կարծում են, որ աղջկա վրա ճնշում է գործադրվել:
Հիշեցնենք, մայիսի 30-ին ուկրաինական «Գոլոս Տավրիի» կայքը Նատալյա անունով աղջկա տխուր պատմությունն էր ներկայացրել, որին առեւանգել էին հենց փողոցից, տեղափոխել Մոսկվա եւ այնտեղ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել: Կավատներն իրենց զրույցներում հաճախ հիշատակել էին Պավել Գուսեւի անունը: Ի վերջո, Նատալյային հաջողվել էր փախչել:
Ուկրաինայում ռուսաստանցի խմբագրին կավատության մեջ են կասկածել
Պավել Գուսեւը, մեկնաբանելով պատմությունը, հայտարարել էր, որ այս ամենը պատգամավոր Ժելեզնյակովի եւ նրա շրջապատի սադրանքն է:
Երկու ամիս առաջ Գուսեւը լուրջ վիճել էր «եդինոռոսների» հետ՝ «Քաղաքական մարմնավաճառությունը սեռափոխվում է» հոդվածի պատճառով, որում հիշատակվել էին «Եդինայա Ռոսիա» կուսակցության կին երեք պատգամավորներ՝ Եկատերինա Լախովան, Իրինա Յարովայան եւ Օլգա Բատալինան, որոնք, ըստ հոդվածագրի, պատրաստ են «պառկել իշխանության եկած ցանկացած կուսակցության տակ»:
Եդինոռոսը սպառնացել է «դեղին թերթի» խմբագրին
Տղամարդ «եդինոռոսները» խիստ վրդովվել էին եւ սկզբում Գուսեւին մեղադրել էին խոսքի ազատության չարաշահման համար, հետո հայտարարել, որ գլխավոր խմբագիրը գումար է վաստակում թերթի էջերում մարմնավաճառների եւ հասարակաց տների գովազդներ տեղադրելով:
«Եդինոռոս - ՄԿ» երկրորդ ռաունդը կամ թերթերում ինտիմ- ծառայությունների գովազդն արգելելու մասին
«Եդինոռոսները» «Մոսկովսկի կոմսոմոլեցի» գլխավոր խմբագրի դեմ կոմպրոմատ են գտել:




























