Այս տարվա մայիսին Ադրբեջանը մոտ 1130 անգամ խախտել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի ռեժիմը:

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով` Ադրբեջանի զինված ուժերը մոտ 170 անգամ կիրառել են դիպուկահար զենք, մոտավորապես 70 անգամ խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` մոտ 50 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է 1 հայ զինվոր:

Ապրիլին Ադրբեջանը հրադադարը խախտել է մոտ 1350 անգամ: Մոտ 200 անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են դիպուկահար զենք, մոտ 50 անգամ խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` մոտ 40 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: