Pussy Riot խմբի երգչուհի Մարիա Ալյոխինան դադարեցրել է տասնօրյա հացադուլը, քանի որ իր բոլոր պահանջները բավարարվել են: Այդ մասին հայտնել է փանք խմբի մյուս երգչուհի Տոլոկոննիկովայի ամուսին Պյոտր Վերզիլովը:
Ըստ նրա՝ Ալյոխինային տարել են ԻԿ-28 ճամբարի տարածքով, ճամբարի եւ Պերմի երկրամասի բանտային ծառայության ղեկավարությանն ուղղված նրա բոլոր պահանջները կատարել են: «Բանտարկյալների աշխատելու վայրերից հանվել են կողպեքները», — հայտնել է Վերզիլովը, գրում է gazeta.ru-ն:
Մայիսի 22-ին Մարիա Ալյոխինան հացադուլ էր հայտարարել ճամբարի խիստ ռեժիմի պատճառով: Բացի դրանից, Pussy Riot-ի երգչուհին բողոքում էր այն բանից, որ բանտարկյալներին կողպված էին պահում, եւ վերջիններս չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ:




























