«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417.25 դրամ: Հունիսի 1-ի համեմատ դոլարն էժանացել է 0.24 կետով կամ 0.06 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 4.2 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում նվազում են այն փոխանակման կետերը, որոնք առքի փոխարժեք են սահմանել 416 դրամը: Դրա փոխարեն առավել տարածված է 1դոլար/415 դրամ առքի փոխարժեքը: Վաճառքի փոխարժեքը հիմնականում 418 դրամ է:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եվրոյի եւ իենի նկատմամբ, քանի որ վիճակագրական հրապարակումները ցույց են տալիս, որ եվրոյի գոտում արտադրության անկումը դադարել է: Եվրոյի փոխարժեքը կեսօրի դրությամբ գերազանցում էր 1.3 դոլարը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.0487 ռուբլի: Առաջին անգամ 2013 թ. դոլարի փոխարժեքը գերազանցել է 32 ռուբլու սահմանագիծը: