Ռուսաստանի Պենզայի նահանգապետ Վասիլի Բոչկարյովը իր ենթականերին կոչ է արել իրենց համաքաղաքացիներին առողջ ապրելակերպի օրինակ ծառայել եւ նիհարել: Նիհարելու անձնական հանձնարարություն է ստացել մարզի առողջապահության նախարար Վլադիմիր Ստրյուչկովը, հաղորդում է PenzaNews պորտալը: «Ձեզ տալիս եմ հանձնարարություն՝ կես տարում նիհարել 16 կգ-ով»,-օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է նահանգապետը:
Բոչկարյովը ուշադրություն է հրավիրել անտառի, որսորդական տնտեսության եւ բնության օգտագործման նախարար Նիկոլայ Արգատկին եւ մարզի սպորտկոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ժուչկովի մեծ փորերի վրա: «Քեզ երկու ամիս ժամանակ, չնիհարեցիր, քեզ կարգի չհրավիրեցիր՝ հեռացիր կառավարությունից: Ինչպե՞ս կարելի է աշխատել սպորտկոմիտեում եւ այդպես չաղ լինել»,-վրդովվել է նահանգապետը:
Ավելի վաղ Պենզայի նահանգապետը իր ենթականերին ասել էր, որ աշխատանքից կազատի նրանց, ովքեր չգիտեն օգտվել համակարգչից եւ չեն շփվում լրագրողների հետ, նաւե պարտադրել էր նրանց անձամբ համոզել մարզի կանանց երեխաներ ունենալ:




























