Ադրբեջանի ոստիկանությունը հունիսի 3-ին կասեցրել է երիտասարդների խմբի ակցիայի փորձը` ի համերաշխություն Ստամբուլում ընթացող ցույցերի:
Մոտ 50 մարդ է հավաքվել Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջեւ` կոչ անելով բավարարել Ստամբուլի ցուցարարների պահանջները: Նրանք կոչ են արել Թուրքիայի իշխանություններից դադարեցնել ճնշումները ցուցարարների վրա եւ հրաժարվել Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագրերից:
Ոստիկանությունը հետ է մղել հավաքվածներին դեսպանատան մոտից, գրում է contact.az-ը:




























