Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 7-10-ին, մարզահամերգային համալիրում կկազմակերպվի ծառերի եւ ծաղիկների միջազգային ցուցահանդես:
Առաջին անգամ կազմակերպվող այս ցուցահանդեսին Հայաստանից բացի կմասնակցեն ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաեւ Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից եւ Նիգերիայից:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-ից 18:00-ը:




























