Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումովի փողոցի 26/5 տան տանիքում օձ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18.30-ին տան տանիքում հայտնաբերվել է մոտ 50սմ երկարությամբ իժ տեսակի օձ եւ վնասազերծվել: