Հունիսի 3-ին, ժամը 17.50-ին,  Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 113/1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, որը դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի՝ բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Վեկտրա»-ի եւ  «ԳԱԶ-24»-ի վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: