Կահիրեում քրեական դատարանը որոշել է դադարեցնել երկրի տարածքում 5 օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեությունը եւ առգրավել նրանց գույքը: Արգելանքի տակ են ընկել ամերիկյան Freedom House-ը, Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI), Միջազգային հարցերի ազգային ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute for International Affairs, NDIFIA) եւ գերմանական Կոնրադ Էդենաուերի անվան հիմնադրամը: Արգելվել է նաեւ լրագրողների ամերիկյան միջազգային կենտրոնը (International Center for Journalists, ICFJ):

Բացի այդ, դատարանը դատավճիռ է կայացրել 43 օտարերկրացի եւ եգիպտացի իրավապաշտպանների նկատմամբ, որոնք աշխատում են տարբեր ՀԿ-ներում: Գործով անցնող 27 մարդ դատապարտվել է 5-ական տարվա ազատազրկման:

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ 15 քաղաքացիներ դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման, եւս 11 անձինք Սերբիայից, Նորվեգիայից, Գերմանիայից եւ արաբական երկրներից պայմանական պատիժների են արժանացել:

Իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2011-ի դեկտեմբերին: Ըստ Եգիպտոսի դատախազության, նրանց գործունեությունը անօրինականորեն ֆինանսավորել են օտարերկրյա հիմնադրամները: