Ըստ Հայաստանի ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության` 6,  մարմնական վնասվածք հասցնելու եւ խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3  եւ ավազակային հարձակման 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: